ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Սա Պուտինի նախազգուշացումն է Թրամփին Մեդվեդևի միջոցով. «Tomahawk»- ների փոխանցումն ՈՒկրաինային կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար. 2

Սա Պուտինի նախազգուշացումն է Թրամփին Մեդվեդևի միջոցով. «Tomahawk»- ների փոխանցումն ՈՒկրաինային կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար. 2
16.10.2025 | 12:00

Սկիզբը՝ այստեղ

Միջուկային սպառազինությամբ Երրորդ համաշխարհային պատերազմի մասին ակնարկը միանգամայն թափանցիկ է

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, հոկտեմբերի 12- ին Իսրայել և Եգիպտոս մեկնելիս, իր ինքնաթիռում ելույթ է ունեցել լրագրողների առջև: ԱՄՆ- ի նախագահը հույս է հայտնել, որ Ուկրաինական հակամարտությունը կլուծվի, հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կգնա ճգնաժամի կարգավորման։

Թրամփի նախազգուշացում- սպառնալիքը ՌԴ նախագահին. հակառակ դեպքում՝ Պուտինի համար «ամեն ինչ կարող է վատ ավարտվել»

«Վլադիմիր Պուտինը հոյակապ տեսք կունենա, եթե նրան հաջողվի կարգավորել դա,- «Комсомольская правда»– ի փոխանցմամբ, ասել է Թրամփը։- Եվ ես կարծում եմ, որ նա դա կկարգավորի, բայց մենք կտեսնենք»:

Թրամփը, ինչպես տեղեկանում ենք «Вечерняя Москва»– ի հրապարակումից , միաժամանակ նախազգուշացրել- սպառնացել է, որ, հակառակ դեպքում, Պուտինի համար «ամեն ինչ կարող է վատ ավարտվել»: ԱՄՆ- ի նախագահը հակամարտության շուտափույթ խաղաղ ավարտի կոչ է արել:

ԱՄՆ- ի առաջնորդը նաև հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ զրույցի մասին: Զելենսկու հետ իր երկխոսությունը բառացիորեն անվանել է «լավ» և ընդգծել, որ կողմերը քննարկել են Ուկրաինայի զինված ուժերի համար անհրաժեշտ սպառազինության խնդիրը: Կիևի համար, ըստ Զելենսկու, հատկապես արդիական են, ամերիկյան մեծ հեռահարության ու բարձր ճշգրտության «Tomahawk» թևավոր հրթիռները («Tomahawk»- ի վերջին տարբերակի հեռահարությունը՝ մինչև 2500 կմ)։

Դոնալդ Թրամփը հստակեցրել է, որ Վաշինգտոնը մտածում է համապատասխան սպառազինություն ուղարկելու հարցի շուրջ և հավելել, որ Ուկրաինային «Tomahawk» հրթիռներ մատակարարելու հարցը կարող է քննարկել Վլադիմիր Պուտինի հետ։ ԱՄՆ- ի նախագահը, սակայն, հայտարարել է, որ, այնուամենայնիվ, կարող է հեռահար հրթիռներ ուղարկել Ուկրաինա։ Նրա խոսքով՝ դա տեղի կունենա, եթե հակամարտությունը չկարգավորվի։

Ամերիկացի առաջնորդը խոսել է նաև Կիևին զենք փոխանցելու գործընթացի մասին: Նա հաստատել է, որ զինամթերքը, հրթիռները, ՀՕՊ համակարգերը և այլ սպառազինություն նախ ուղարկվում են ՆԱՏՕ- ին, այնուհետև դաշինքը չեկը փոխանցում է Վաշինգտոնին։ Դոնալդ Թրամփի խոսքով՝ ՆԱՏՕ- ն ամբողջությամբ վճարում է այն ամենի դիմաց, ինչ փոխանցվում է Ուկրաինայի զինված ուժերին։ Նա հույս է հայտնել, որ Վաշինգտոնը կկարողանա ինչ- որ բանով օգնել Կիևին սպառազինության հարցում։

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը, ըստ էության, հաստատել է, որ Թրամփին Մեդվեդևի նախազգուշացումը նաև Պուտինի նախազգուշացումն է

Թրամփի վերոնշյալ հայտարարության հենց հաջորդ օրը՝ հոկտեմբերի 13- ին, ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ, երկրի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram- ալիքի իր միկրոբլոգում հանդես եկավ ԱՄՆ- ի նախագահին ուղղված հետևյալ նախազգուշացում- սպառնալիքով, որն, ըստ էության, Պուտինի նախազգուշացումն է Թրամփին Մեդվեդևի միջոցով:

«Թրամփն ասել է, որ եթե Ռուսաստանի նախագահը չկարգավորի ուկրաինական հակամարտությունը, ապա «իր համար դա վատ կավարտվի»,- գրել է Մեդվեդևը:- Սպառնում է հարյուր մեկերորդ անգամ, մի խոսքով:

Եթե բիզնես խաղաղարարը «Tomahawks»- ի մասին է, ապա արտահայտությունը սխալ է: Այդ հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Եվ առաջին հերթին՝ հենց Թրամփի համար»։

Այն, որ վերը մեջբերվածը հենց Պուտինի նախազգուշացումն է Թրամփին, Մեդվեդևի գրառումից 1-2 ժամ անց, ըստ էության, հաստատել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը: «Коммерсантъ»– իտեղեկացմամբ , ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նախազգուշացրել է Ուկրաինային «Tomahawk» թևավոր հրթիռներ ուղարկելու հետևանքների մասին: Ուկրաինայի ԶՈւ- ի կողմից այդ հրթիռների կիրառումը, Կրեմլի պաշտոնական ներկայացուցչի խոսքով, կարող է «վատ վերջանալ» բոլորի համար, քանի որ դա կպահանջի ամերիկացի մասնագետների մասնակցությունը:

«Իսկապես, նման բարդ հրթիռների հետ վարվելն այսպես թե այնպես կպահանջի ամերիկացի մասնագետների մասնակցությունը գործընթացին։ Սա ակնհայտ փաստ է։ Այդ մասին ասվում է Մեդվեդևի հաղորդագրության մեջ»,- ասել է Պեսկովը։

Վլադիմիր Պուտինը Ուկրաինային «Tomahawk»- ների հնարավոր մատակարարումներն անվանել է հակամարտության սրման նոր փուլ։

«Բայց հիմա իսկապես շատ դրամատիկ պահ է սկսվել Ուկրաինայի կարգավորման հարցում». Պեսկով

Ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ իրավիճակը ցույց է տալիս հարաճուն լարվածություն՝ պայմանավորված մի շարք գործոններով։

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «Մեծ հեռահարություն զենքը լուրջ է», և որ «Tomahawk» հրթիռների հնարավոր մատակարարման թեման ռուսական կողմի մոտ ծայրահեղ մտահոգություն է առաջացնում: Մոսկվան մանրակրկիտ ֆիքսում է սպառազինությունների փոխանցման հարցի հետ կապված բոլոր հայտարարությունները, որոնց հետ դեռ պետք է զբաղվել։

«Բայց հիմա իսկապես շատ դրամատիկ պահ է սկսվել Ուկրաինայի կարգավորման հարցում այն տեսանկյունից, որ բոլոր կողմերից սրվում է լարվածությունը»,- Ura.ru- իփոխանցմամբ , ասել է Պեսկովը լրագրող Պավել Զարաբուինին տված հարցազրույցում:

Պեսկովն այս կերպ է մեկնաբանել ՆԱՏՕ- ում ԱՄՆ- ի մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերի հայտարարությունն այն մասին, որ Ուկրաինային կարող են ինչ-որ «հատուկ սպառազինություն» մատակարարել, որը կշրջի իրավիճակը մարտի դաշտում, կարող է արմատապես փոխել ռազմական գործողությունների ընթացքը:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 810

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ